Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին կարգադրել է վարձակալել նոր 8 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ Agusta A190S ուղղաթիռ, որից հիմնականում կօգտվեն Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնում է Daily Mirror-ը։
Խմբագրության տվյալով՝ ենթադրվում է, որ նոր ուղղաթիռից, որը ունակ է մինչեւ 289 կմ/ժ արագություն զարգացնել, կարող են օգտվել նաեւ թագավորական ընտանիքի այլ անդամներ, փոխխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուղղաթիռը կգտնվի Միացյալ Թագավորության ՌՕՈՒ կայանում՝ Հեմփշիր կոմսության Օդիհեմ բնակավայրում, որտեղ պահվում է նաեւ թագուհու մասնավոր օդանավը։
Խմբագրությունը նշում է, որ ուղղաթիռի վարձը կվճարվի միապետությանը հատկացված միջոցներից, որոնք այս տարվա համար 37,9 մլն ֆունտ են կազմում։





























