Չինաստանի Սինցզյան-Ույգորի ինքնավար շրջանում անհայտ անձինք հարձակվել են Քաշգարի ոստիկանական բաժանմունքի վրա։
Չինական կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ երեք ոստիկան է վիրավորվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մեքենան բախվել է ոստիկանական բաժանմունքին եւ պայթել։ Իրավապահները «պատասխան քայլեր են ձեռնարկել», արդյունքում ոչնչացվել է 13 ահաբեկիչ։ Դեպքի հանգամանքների հետաքննություն է սկսվել։





























