Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հավարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 համարանիշի (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենային (վարորդ Ա Խ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.-ն ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել եւ հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի փականը: