Ես չգիտեմ` իմ գլխին ինչ ամպեր են կուտակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` անդրադառնալով իր գլխին կուտակված սեւ ամպերի մասին տարածված լուրերին:
Սեւ ամպերի մասին հետեւությունները պայմանավորված են Անձնագրային եւ վիզաների վարչության ոլորտում կատարված ստուգումների եւ ըստ այդմ բացահայտված մի շարք աղաղակող խախտումների հետ: NEWS.am-ի հարցին, թե ինչ խախտումներ են բացահայտվել, Օսիկյանը պատասխանել է. «Այն ստուգումները, որոնք իրականացվել են, հերթական ընթացիկ ստուգումներ են, ինչպես բոլոր, այնպես էլ անձնագրային ծառայությունում: Անձնագրային ոլորտում կատարվող ընդհանուր բարեփոխումների շրջանակում պետք է դիտարկել այդ ամենը եւ երկրորդը, որեւէ աղաղակող եւ քրեական արարք հետապնդող լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել»:
Նշենք, որ համակարգում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ եղավ եւ բացի այդ կառուցվածքային փոփոխություն եղավ` Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքները անցան ոստիկանության տարածքային բաժանմունքների ենթակայության տակ:
Մեր հարցին, թե ենթակայության փոփոխության բարեփոխումը կոնկրետ բնույթի էր, պատասխանել է. «Անմիջական ենթակայություն կլինի, երկակի հսկողություն կլինի, Անձնագրային վարչությունը կշարունակի իր հսկողությունը»:





























