Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում ուղեւորատար գնացքը մասամբ դուրս է եկել ռելսերից, առնվազն 11 մարդ է տուժել, փոխանցում է NHK-ն։
Դեպքը կատարվել է տեղի ժամանակով ժ. 11-ի սահմաններում։ Ըստ ոստիկանության՝ մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւները սողանքների են հանգեցրել։ Հողը լցվել է երկաթգծերին, ինչն էլ վթարի է հանգեցրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Գնացքում դեպքի պահին 48 մարդ է եղել՝ ներառյալ մեքենավարը։ Առնվազն 11 մարդ տուժել է, սակայն վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։
Կագոսիմայում անձրեւներն ուժեղացել էին շաբաթ գիշերը։ 12 ժամում 100 մմ տեղումներ էին թափվել։
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























