Մարդկանց թիվը, որոնք կարող էին ռիսկի խմբում ընդգրկվել ամերիկյան Ջորջիա նահանգում սիբիրյան խոցով վարակվելու հնարավորության համար, ավելացել է մինչեւ 84 մարդու, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին, Ատլանտայի կառավարական լաբորատորիայի 75 աշխատակիցներ կարող էին պատահաբար վարակվել սիբիրյան խոցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ատլանտայի լաբորատորիայի աշխատակիցները կարող էին շփման մեջ մտնել մահացու վտանգավոր բակտերիաների հետ այն բանից հետո, երբ լաբորատորիաներից մեկում չեն հետեւել անվտանգության կանոնններին, հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնում:
Ներկայումս գիտաշխատողները գտնվում են վերահսկողության տակ: Միաժամանակ, վարակման ռիսկը շատ մեծ չի եղել:





























