Վաշինգթոնում 90 տարեկան հասակում մահացել է Սթեֆանի Քվոլեկը՝ կեւլարի ամրաթելերի ստեղծողը, որոնք օգտագործվում են զրահաբաճկոններում, հաղորդում է BBC-ն:
Քվելեկը իր կյանքի գլխավոր հայտնագործությունը 1965թ. է արել: Նա աշխատել է DuPont ընկերությունում, որտեղից դուրս է եկել 1986թ.-ին: Քվոլեկը ընկերության միակ կին աշխատողն էր, ով ստացել է Լավուազիեի կորոպորատիվ մեդալը ականավոր ձեռքբերումների համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Իր գոյության ընթացքում կեւլարը օգնել է փրկել հազարավոր մարդկանց կյանք: Դրա ամրաթելերը ամրությամբ գերազանցում են նույնիսկ պողպատին: Բացի պաշտպանական նպատակից, նյութը օգտագործվում է նաեւ ինքնաթիռաշինության, բջջային հեռախոսների եւ առագաստանավերի կառուցման ժամանակ:





























