Նյու-Յորքի վարչակազմը 5 անարդարացիորեն դատապարտված անձանց բանտարկության մեջ անցկացված տարիների համար 40 մլն դոլար կփոխհատուցի:
5 սեւամորթ երիտասարդներ 1989 թվականին դատապարտվել էին քաղաքային կենտրոնական այգում դաժանաբար բռնաբարության համար: 28-ամյա կնոջը ծեծել, բռնաբարել եւ թողել էին թփուտներում, որտեղ նա մահացել էր:
Ոստիկանությունը ձերբակալել էր 5 երիտասարդ տղամարդկանց. Ռեյմոնդ Սանտաուին, Քեւին Ռիչարսոնին, Անտրոնա Մաքրեյին, Յուսֆ Սալաամին եւ Քորի Վայսին, որոնք այդ ժամանակ 14-16 տարեկան են եղել: Նրանց բոլորին հարցաքննել են մի քանի ժամվա ընթացքում ՝ թույլ չտալով դիմել իրավաբանի կամ կապվել ծնողների հետ: Երիտասարդները խոստովանել էին, որ մասնակցել են բռնաբարությանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Թեեւ հետագայում նրանք իրենց տված ցուցմունքներից հրաժարվել էին, իսկ ապացույցները վկայում էին, որ բռնաբարության պահին նրանք միանգամայն այլ վայրում են գտնվել, դատարանը նրանց դատապարտել էր ազատազրկման:
2002թ. սերիական բռնաբարող Մաթիաս Ռեյեսը խոստովանել էր իր կատարած հանցագործությունը եւ հայտնել ոստիկանությանը, որ մենակ է գործել: Դրանից հետո անարդարացիորեն դատապարտվածներին ազատ էին արձակել:
Այժմ նրանք բանտարկության մեջ անցկացրած յուրաքանչյուր տարվա համար որպես փոխհատուցում կարող են պահանջել 1 մլն դոլար:





























