Ավստրալիայում հաստատվել է  ծրագիրը, համաձայն որի ներգաղթյալները մինչեւ  9,4 հազար դոլար կստանան հայրենիք վերադառնալու համար, փոխանցում է Agence France-Presse-ը։

Լիբանան վերադարձող փախստականներին կտրվի 9,4 հազար դոլար, Իրան եւ Սուդան վերադարձողներին՝ 4 հազար, Պակիստան եւ Նեպալ վերադարձողներին՝  3,3 հազար, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ որոշում էր կայացվել Ավստրալիա ժամանած բոլոր ապօրինի ներգաղթյալներին Պապուա-Նոր Գվինեա ուղարկելու մասին։