Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է խորտակված «Սեւոլ» նավի փախած սեփականատիրոջ կնոջը, հայտնում է «Ռենհապը»։
476 ուղեւորներով նավը խորտակվել էր ապրիլի 16-ին, զոհվել էր մոտ 300 մարդ։
Կինը ձերբակալվել է Սեուլի ծայրամասի իր տանը։ Ըստ ոստիկանություն՝ 72-ամյա կինը տվյալներ ունի, որոնց օգնությումբ կարող են գտնել միլիարդատեր Յու Բեն Ընին։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար կառավարությունը 490 հազար դոլար է խոստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Յու Բեն Ընը մեղադրվում է ուրիշի ունեցվածքի յուրացման եւ հարկերից խուսափոլու մեջ։ Գործարարն ինքը նավատեր ընկերությունում բաժնետոմսեր չունի, սակայն նրա հարազատներն են վերահսկում ընկերությունը։





























