ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ Բարաք Օբամայի աշխատակազմի գործողությունները Կենտրոնական Ամերիկայից միայնակ արտագաղթող միգրանտ երեխաների թվի աճի պատճառ են դարձել։ Նախագահին ուղղված իր նամակում նա առաջարկում է Մեքսիկայի հետ սահմանին Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ տեղակայել։
Սպիտակ տունն ի պատասխան առաջարկել է տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել մանկական արտագաղթի խնդիրն ամբողջությամբ լուծելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ն Գվատեմալայի եւ Սալվադորի հետ համատեղ հիմնադրամներ է ստեղծելու, որոնց նպատակն է երիտասարդներին օգնել մնալ իրենց երկրներում։
Վերջին կես տարում ավելի քան 50 հազար երեխա է միայնակ հատել սահմանը։ Նրանցից շատերը Հոնդուրասից, Գվատեմալայից եւ Սալվադորից են։





























