Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրի արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի մասին հրամանը, հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում:
«Ներդնել Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման Ուկրաինայի նախագահի ծրագիրը 2014թ. հունիսի 20-ին ժամը 22.00-ից մինչեւ հունիսի 27-ը ժամը 22.00-ը», - ասվում է հաղորդագրությունում:
Հունիսի 20-ին ուժի մեջ է մտել երկրի արեւելյան շրջաններում հրադադարի մասին Պորոշենկոյի հրամանը: Հաղորդվում է, որ այն կգործի մինչեւ հունիսի 27-ը, ժամը 23.00-ը: Պլանը կազմված է 15 կետերից եւ նախատեսում է իշխանության ապակենտրոնացում, ինչպես նաեւ ծանր հանցագործություններ չկատարած ապստամբների համաներում: Միաժամանակ, Պորոշենկոն հայտարարել է անջատողականների զինաթափման եւ երկրի տարածքից դուրս գալու համար մեկ շաբաթով հրադադարի մասին:





























