Եվրոպական վիճակագրական ծառայության (Եվրոստատ) ներկայացրած տվյալներով՝ Եվրոպայի երկրներում 2400 անուն սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ 2013թ. Դանիան ԵՄ 28 երկրների շարքում ամենաթանկ երկիրն է: Եվրոստատի տվյալներով՝ Դանիայում ապրանքների ու ծառայությունների գները Եվրամիութան գների միջին մակարդակից 40%-ով բարձր են:
Տարաշաշրջանում Դանիային հետեւում է Շվեյցարիան, որտեղ գները միջին եվրոպական գներից 30%-ով են բարձր, այնուհետեւ՝ Լյուքսեմբուրգն ու Ֆինլանդիան, որոնց բնակիչները ստիպված են ապրանքների եւ ծառայությունների համար 23%-ով ավել վճարել եվրոպական գների միջին վիճակագրականից:
Դանիան առաջին տեղն է զբաղեցնում 6 անուն ապրանքների ու ծառայությունների արժեքով՝ պարենային ապրանքներ եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, կենցաղային տեխնիկա, մասնավոր տրանսպորտ ռեստորաններ ու հյուրանոցներ: Հագուստի գներով այս երկիրը զբաղեցրել է 4-րդ տեղը, ասվում է Եվրոստատի հաշվետվությունում, իսկ ծխախոտային եւ ալկոհոլային ապրանքների գներով՝ 7-րդ տեղը (ներառյալ Եվրամիութան ոչ անդամ-երկրները) Մասնավորապես, ալկոհոլային խմիչքները ավելի թանկ են Իռլանդիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում: Ալկոհոլի գների մեծ տարբերությունները բացատրվում են հարկման տարբեր մակարդակներով, պարզաբանել է Եվրոստատը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ընդ որում, եթե դիտարկենք Եվրոպայի բոլոր պետություններին, ոչ թե միայն Եվրամիությունը, ապա Դանիան գների մակարդակով միայն երրորդ տեղը կզբաղեցնի՝ առջեւում թողնելով ԵՄ ոչ անդամ Շվեյցարիային եւ Նորվեգիային, նշվում է Եվրոստատի հաշվետվությունում: Այսպես, նորվեգացիները ապրանքների ու ծառայությունների 6 կատեգորիաներից 5-ի համար դանիացիներից ավելի շատ են վճարում, իսկ ծխախոտային եւ ալկոհոլային ապրանքների գները Նորվեգիայում 2.5 անգամ բարձր է միջին եվրոպականից:




























