Սոմալիացի լրագրող Յուսուֆ Քեյնանին (Yusuf Keynan) Մոգադիշոյում պայթեցրել են ավտոմեքենայում, փոխանցում է Agence France-Presse-ը։

Ըստ ականատեսների՝ պայթյունի հետեւանքով լրագրողի մարմինը անճանաչելիության աստիճան այրվել է, գրում է Lenta.ru-ն։

Առայժմ լրագրողի սպանության պատասխանատվությունը  ոչ ոք չի ստանձնել։  AFP-ն նշում է, որ պատասխանատուն կարող է «Աշ Շաբաբ» խմբավորումը լինել, որը պայքարում է կառավարության դեմ։

Քեյնանը աշխատում էր Մոգադիշոյի ռադիոկայանում, նաեւ համագործակցում էր քենիական լրատվամիջոցների հետ։