Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Աֆար քաղաքի մոտակայքում շարունակվում են իսլամիստ զինյալների դեմ մարտերը:

Բնակավայրի մոտակայքում բախումները դեռ կիրակի օրվանից են սկսել: Երկուշաբթի զինյալներին հաջողվել է քաղաք մուտք գործել, հաղորդում է BBC-Ի ռուսական ծառայությունը:

Թալ-Աֆարը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է: «Իրանի եւ Լեւանտի իսլամական պետություն» ջիհադական խմբավորման զինյալները փորձում են վերահսկողության տակ վերցնել քաղաքը, քանի որ քաղաքը ճանապարհ է բացում դեպի Սիրիա:

Բացի այդ, շարունակվում են մարտերը նաեւ Բայջի քաղաքում, որտեղ զինյալները պաշարել են Իրաքի խոշորագույն նավթավերամշակող գործարանը: Արտադրությունը դադարեցվել է: Երկրի այլ տարածաշրջանների խուճապի մատնված բնակիչները վառելիք են գնում: