Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղ պլանի կետերի մեծ մասը վերջնագրի տեսք ունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այնտեղ (պլանում) բացակայում է ամենակարեւորը՝ երկխոսություն սկսելու առաջարկություն», ասել է նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ներդնել Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման Ուկրաինայի նախագահի ծրագիրը 2014թ. հունիսի 20-ին ժամը 22.00-ից մինչեւ հունիսի 27-ը ժամը 22.00-ին », - ասվում է հաղորդագրությունում: Պլանը կազմված է 15 կետերից եւ նախատեսում է իշխանության ապակենտրոնացում, ինչպես նաեւ ծանր հանցագործություններ չկատարած ապստամբների համաներում: Միաժամանակ, Պորոշենկոն հայտարարել է անջատողականների զինաթափման եւ երկրի տարածքից դուրս գալու համար մեկ շաբաթով հրադադարի մասին:





























