Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել տեղական խորհուրդներին արգելել կայանումը վերահսկելու համար տեսախցիկներ եւ, այսպես կոչված, «լրտես-մեքենաներ» օգտագործել, որոնք փողոցում լուսանկարում են սխալ կայանած մեքենաներն ու մոտոցիկլները:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, կառավարությունում ասում են, որ գոյություն ունեցող պրակտիկան փաստացի «կթան կով» է դարձել տեղական բյուջեների համար: Ամեն տարի երկրում 9 մլն տուգանք է սահմանվում, ինչը, պաշտոնյաների կարծիքով, խոսում է սխալ կայանման եմ «չափազանց եռանդուն պայքարի» մասին:

Տեղական համայնքների գործերի նախարար Էրիկ Փաքլզը կարծում է, որ նման պրակտինա «տեսահսկման բացահայտ չարաշահում է»:

Միաժամանակ, տեղական խորհուրդներն իրավունք կունենան կայանման վերահսկողության համար տեսախցիկներ օգտագործել դպրոցների կողքին, ավտոբուսային կանգառներում եւ հասարակական տրանսպորտի համար առանձնացված հատուկ գոտիներում: