2,8 միլիոնից ավելի մարդ է տուժել Չինաստանի արեւելքում՝ Հունան եւ Ցզյանսի նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից, փոխանցում է «Սինհուան»։

Ցզյանսի նահանգի քաղաքացիական հարցերով բյուրոն հայտնում է, որ ներկայումս հաստատվել է յոթ մարդու մահվան փաստը, տուժել է 789 հազար մարդ, եւս 123 հազարը՝ տարհանվել:

Տարերային աղետի հետեւանքով նահանգում ոչնչացել է 63,1 հազար հա  ցանքատարածություն, ավերվել կամ մասնակիորեն վնասվել 4 հազար տուն: Տնտեսական վնասը կազմում է 530 միլիոն յուան (84,85 միլիոն դոլար), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գործակալության՝ Հունան նահանգում տուժել է  2,1 միլիոն մարդ, եւս  171 հազարը տարհանվել են: Աղետը կամ վնասել, կամ ամբողջությամբ ավերել է  9,7 հազար տուն, ոչնչացել է 122,7 հազար հա ցանքատարածություն: Վնասը գնահատվում է 1,57 միլիարդ յուան: