Անազատության մեջ կոալան, ինչպես մյուս կենդանիները, զրկվելով իրենց համար սովորական միջավայրից, փոխում են սովորույթներն ու յուրօրինակ ձեւով են հարմարվում գերության կյանքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոալաների շատ էգեր անազատության մեջ լեսբիականության են հակվում:
Ի դեպ, եթե անգամ նրանք զուգավորվելու հնարավորություն են ունենում եւ այդ անում են արուների հետ, միեւնույնն է, նախապատվությունը տալիս են իրենց սեռին: Այդ հստակ ապացուցում են կենդանաբանական այգիներում կատարված տեսաձայնագրությունները. կոալայի էգը մերժում է արուի սեռական ոտնձգությունները, իսկ մի քանի րոպե անց էքստազի մեջ է հայտնվում իր նմանի հետ: Lady.ru-ի փոխանցմամբ, էգը երբեմն լեսբիական խաղերին տրվում է միաժամանակ մի քանի զուգընկերուհիների հետ:





























