Այսօր՝ հունիսի 21-ին, հյուսիսային կիսագնդի բնակիչները կապրեն 2014թ. ամենաերկար աստղագիտական օրը:

Այդ օրը Արեգակը բարձրանում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, Երկրի պտտման առանցքը ամենամեծ թեքությունն ունի Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, ինչն էլ պայմանավորվում է եղանակների փոփոխությունը:

Ընդ որում մի քանի օր շարունակ՝ մինչեւ հունիսի 24-ը, Արեգակը ճշտությամբ կկրկնի իր ճանապարհը երկնքում (նրա կեսօրյա բարձրությունները երկնքում գրեթե անփոփոխ են, որտեղից էլ եւ՝ «արեւադարձ» անունը):

Ամառային արեւադարձից հետո: Արեւածագի եւ Արեւամուտի կետերը կսկսեն հակառակ ուղղությամբ շարժումը, որպեսզի 3 ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին գտնվեն արեւելքում եւ արեւելքում: