Երաժշտությամբ զբաղվելն ուղեղի կաթված ստացած մարդկանց օգնում է արագացնել վերականգնողական շրջանը։ Հետազոտությունն անցկացրել են Լոնդոնի համալսարանի մասնագետները։ Մարդու օրգանիզմի վրա երաժշտության հրաշալի ազդեցությունը հայտնի է դեռեւս հին ժամանակներից։ Սակայն այժմ այն գիտական հիմք ունի, ինչն ապացուցել են Լոնդոնի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունները։

Նրանք փորձարկումներ են անցկացրել, որին մասնակցել են կաթված ստացած երկու մարդ։ Մասնակիցները որոշ ժամանակ սովորել են քսիլոֆոն նվագել, իսկ գիտնականները նկարել են հիվանդների ուղեղը։ Պարզվել է, որ երաժշտական գործիքով նվագելու ընթացքում ուղեղի ակտիվությունը մեծանում է։

«АН-ОНЛАЙН»-ի փոխանցմամբ, հետազոտություններից հետո գիտնականները եզրակացրել են, որ երաժշտական թերապիայի 4-րդ սեանսից հետո կաթված ստացածների ուղեղի ակտիվության ցուցանիշները բարելավվում են։

Բրիտանական գիտնականներն ապագայում ծրագրում են հետազոտությունն ավելի մեծ թվով մարդկանց շրջանում անցկացնել։ Բայց արդեն այժմ այս մեթոդը կարելի է օգտագործել կաթվածից հետո վերականգնողական թերապիայի ընթացքում։