Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Սաուդյան Արաբիայի արքա Աբդալա բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին ողջունել է ճակատը համբուրելով: Լուսանկարները, որոնցում գրանցվել է այդ պահը, ակնթարթորեն «Twitter»-ի արաբական սեգմենտի հիթ են դարձել, հաղորդում է «AlArabiya»-ն:
Արեւմուտքի ներկայացուցիչների համար նման քայլը տարօրինակ է: Սակայն միկրոբոլգի արաբ օգտատերերն իրենց մեկնաբանություններում բարձր են գնահատել այդ քայլը: Արաբական մշակույթում ճակատի համբույրը հարգանքի նշան է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սովորաբար արաբական երկրներում պետության ղեկավարները միմյանց ճակատ չեն համբուրում, քանի որ միմյանց հավասար են համարում»,- Եգիպտոսի ղեկավարի քայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի մասնագետ Աբդուլա Համիդադինը:





























