Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը տեղափոխվել է մասնավոր հիվանդանող Նիկոսիայում գաստրոէնտերիտի ախտանիշով: Այդ մասին նշվում է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի գրավոր հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում նշվում է, որ պետության ղեկավարը մի որոշ ժամանակ կգտնվի հիվանդանոցում «հետազոտության եւ բուժման» համար: Այս կապակցությամբ Խրիստոդուլիդիսը հաղորդել է, որ հետաձգվել է Անաստասիադիսի՝ հունիսի 23-ին նշանակված հանդիպումը թուրք-կիպրոսյան համայնքի ղեկավար Դերվիշ Էրօղլուի հետ փետրվարին վերսկսված միջհամայնքային բանակցությունների շրջանակներում կիպրոսյան հարցի կարգավորման նպատակով:





























