Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանները ծրագրում են միաժամանակ վավերականացնել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Ռուսաստանի եւ Բելառուսի Խորհրդարանական ժողովի 46-րդ նստաշրջանի արդյունքների հիման վրա:

«Համաձայնագիրը պետք է հաստատեն երկու երկրների խորհրդարանները: Այսօր այն նախարարությունների քննարկման ներքո է: Մենք տրամադրված ենք, որպեսզի աշնան նստաշրջանում միաժամանակ, այդ թվում նաեւ ղազախ մեր գործընկերների հետ վավերականացնենք կարեւոր ու պատմական այդ փաստաթուղթը»,- Նարիշկինի խոսքերը մեջբերում է «ԲԵԼՏԱ»-ն:Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում «կխորացվի երեք պետությունների ինտեգրացիան, կքննարկվեն ու կընդունվեն որոշումներ, որոնք վերաբերում են միգրացիոն քաղաքականության արդիականացմանը»: