Կորեայի հանրապետության զինված ուժերի զինվորականները գտել են սերժանտին, ով հունիսի 21-ին սպանել էր հինգ ծառայակցի եւ վիրավորել եւս յոթին:

Զանգվածային մարդասպանը չի ցանկացել հանձնվել: Նա հրաձգություն է սկսել ընդդեմ իրեն հետեւող զինվորականների: Հաղորդում են, որ զինվորներից մեկը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը, հրաձգության ձայները լսելի էին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ սահմանին մոտ գտնվող Կեսոն քաղաքի շրջաններից մեկի նախնական դպրոցի շենքի մոտակայքից:

Հայտնի է, որ կատարվածի տեղում են գտնվում փախուստի դիմած զինորականի ծնողները:

Սերժանտը, որին լրատվամիջոցներն անվանում են Լիմ ազգանամբ, անկանոն կրակ է արձակել ԿԺԴՀ հետ սահմանին գտնվող Կանվոնդո նահանգում գտնվող պարեկային կետում: Միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ զինծառայող, եւս հինգ հոգի վիրավորվել են:

Զինվորական հրամանատարության տվյալներով՝ կրակողը, ով թաքնվել է դեպքի վայրից, զինված է հարձակողական հրացանով եւ մի քանի նռնակներով: Այս պահին փորձում են նրան ձերբակալել:

Զանգվածային սպանության պատճառներն առայժմ անհայտ են: «YTN» հեռուստաալիքի տվյալներով, սերժանտը փոխադրվել էր անցյալ տարի հունվարին եւ, հնարավոր է, չի կարողացել հարմարվել նոր տեղակայման վայրին: