«Գործողություն ընդդեմ շաքարի» խումբը դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ կոչ անելով հարկ սահմանել շաքարի համար՝ մանկական ճարպակալման դեմ պայքարի նպատակով:

Խումբն առաջարկում է յոթ կետից բաղկացած ծրագիր երեխաների շրջանում առողջ սնունդի տարածման նպատակով եւ ընդդեմ ֆասթֆուդի ու գազավորված ըմպելիքների, որոնց մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, առաջարկում են արգելել երեխաների վնասակար սնունդ արտադրող ընկերություններին հովանավորել սպորտային միջոցառումները: Բժիշկների տվյալներով՝ Բրիտանիայում երեպաների 20 տոկոսը տառապում է ճարպակալումից:

«Գործողություն ընդդեմ շաքարի» խմբի կարծիքով՝ ճարպակալումը հանգեցնում է սրտի վաղ շրջանի հիվանդությունների, որոնք իրենց հերթին Միացյալ Թագավորությունում մահացության եւ հաշմանդամության ամենատարածված պատճառներն են: