Ամերիկյան մի քանի համալսարանների մարդաբաններ Թեխասի նահանգի հարավում գերեզմանատներից մեկի տարածքում զանգվածային գերեզման են հայտնաբերել, ենթադրաբար՝ Մեքսիկայից ներգաղթյալների:

Ավելի քան 100 մարդու մնացորդներով գերեզմանը հայտնաբերել են Բրուքսի շրջանի Ֆալֆյուրիաս քաղաքի Sacred Heart գերեզմանատանը: Մարդաբանները համալսարանների ուսանողների հետ արդեն մեկ տարի փորձում են պարզել, թե ում են պատկանում աղբի տոպրակների եւ սովորական պայուսակների մեջ թաղված մարդկանց մնացորդները: Այս մասին տեղեկացնում է Росбалт-ը:

Գերեզմանի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2013 թվականին: Նշվում է, որ 2011-2013 թվականներին Բրուքսի շրջանում ԱՄՆ սահմանը հատելու փորձի ժամանակ ավելի քան 300 մեքսիկացի ներգաղթյալ է զոհվել: