Ռուսաստանում հունիսի 22-ը Սգո եւ հիշատակի օրն է: Կրեմլի պատերի մոտ առավոտյան ժամը 4-ին հնչել է Յուրի Լեւիտանի ձայնը, ով 1941թ.-ի հունիսի 22-ին հայտարարորեց Հայրենական Մեծ պատերազմի սկսվելու մասին, հաղորդում է «ՌՍՆ»-ը:

Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի քան 1000 հիշատակի միջոցառումներ տեղի կունենան: Դրանք սկսվել են նախօրեին Բոլոտնայի հրապարակում «Հիշատակի հերթափոխով»: Վլադիմիր Պուտինն այսօր ծաղկեպսակ կդնի Անմար կրակի եւ Անհայտ զինվոր գերեզմանի մոտ: Նախագահի հետ զոհերի հիշատակը կհարգեն կառավարության նախագահը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, վետերան հրամանատարներ եւ հասարակական գործիչներ: Հիշատակի օրվա կենտրոնական հրապարակն է Պոկլոննայի բարձունքը: Այնտեղ տեղի կունենա համերգ, որին, ինչպես սպասվում է, ներկա կլինի մոտ 2000 վետերան:

Հիշատակի ամենանշանակալի միջոցառումներից մեկը տեղի կունենա այսօր Բելառուսում՝ Բրեստի ամրոցի մոտ, որն առաջինն է իր վրա կրել հիտլերյան զորքերի հարվածը: