Պակիստանում ավելի քան 300 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Հյուսիսային Վազիրիստանում ռազմական գործողության սկզբից, որտեղ թաքնվում են թալիբներն ու «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող զինյալներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով պակիստանյան իշխանություններին: Խաղաղ բնակիչները ձգտում են հասնել երկրի հյուսիս-արեւմտյան Բաննու քաղաք:

300 հազար փախստականներից ավելի քան 100 հազարը երեխաներ են, որոնցից շատերը վարակիչ հիվանդությունների դեմ չեմ պատվաստվել:Պակիստանում ռազմական գործողությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ՝ ի պատասխան հունիսի սկզբին Կարաչիի օդանավակայանի վրա զինյալների հարձակման:

«Թալիբան» շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, ինչի արդյունքում առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողներից: