Հունիսի 22-ի գիշերը Մոսկվայում անհայտ անձը փորձել է գումար գողանալ՝ Մոսկվայի Բանկի մասնաճյուղում պայթյուն կազմակերպելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով՝ չարագործը պայթյուն է կազմակերպել Կաշիրսկոյե մայրուղի 26 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղում: Արդյունքում վնասվել են շուրջօրյա գործող բանկոմատները, ոչ ոք չի տուժել:

Այս պահին պարզում են կատարվածի հանգամանքները, բանկի ներկայացուցիչը նշել է, որ մասնաճյուղին էական նյութական վնաս է հասցվել: