Ուկրաինայի մայրաքաղաքում Անկախության մայդանում սկսվել է հերթական ժողովրդական վեչեն:
Նախքան ժողովրդական վեչեն Անկախության մայդանի բեմի մոտ հավաքված անձնինք դիտել են հոլովակներ տարբերի ազգությունների ներկայացուցիչների կողմից Ուկրաինայի հիմնի կատարմամբ, հաղորդում է «ՈւՆՆ»-ը:
Այնուհետ հոգեւորականները բեմ են դուրս եկել եւ կոչ են արել հավաքվածներին աղոթքի, իսկ դրանից առաջ երգել են Ուկրաինայի հիմնը: Հոգեւոր հայրերը նշել են, որ վեչեում հիմնականում բարձրացվում են պետական խնդիրներ, որոնք այնուհետ հնչեցնում են իշխանությունները:
Ւնչպես հաղորդում են, այսօր ծրագրվում է Ուկրաինայի նախագահի, ինչպես նաեւ հարյուրյակի ներկայացուցիչների ելույթներ կենտրոնական բեմից:
Նշենք, որ մոտավոր հաշվարկներով այժմ ժողովրդական վեչեին մասնակցում է մոտ 2000 ուկրաինացի, սակայն մարդիկ շարունակում են ժամանել:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























