Վլադիմիր Պուտինը կարեւոր է համարում, որպեսզի Ուկրաինայի հետ հաշտության հիմքի վրա երկխոսություն ծագի կոնֆլիտի կողմերի միջեւ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Կարեւոր է, որպեսզի հաշտության հիմքի վրա երկխոսություն ծագի հակամարտող բոլոր կողմերի միջեւ, որպեսզի բոլորի համար ընդունելի փոխզիջում գտնվի, որպեսզի Ուկրաինայի հարավ-արեւելքում ապրող մարդիկ զգան՝ իրենք այդ երկրի անբաժան մաս են կազմում»,- նշել է Ռուսաստանի նախագահը Ալեքսանդրովյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի եւ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո:

«Այն, որ նախագահ Պորոշենկոն հայտարարել է հաշտության մասին, կարգավորման կարեւոր մասն է, առանց որի հնարավոր չէ ինչ-որ համաձայնության գալ, եւ անկասկած, Ռուսաստանն աջակցելու է այդ մտադրություններին, սակայն ի վերջո, ամենակարեւորը քաղաքական գործընթացն է»,- հավելել է ռուսական պետության ղեկավարը: