Վլադիմիր Պուտինը հայտարարել է հունիսի 22-ի գիշերը Ուկրաինայի կողմից ռուսական տարածքի գնդակոծության մասին: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ռազմական գործողությունները չեն դադարում: Այսօր գիշերը մենք տեսել ենք ուկրաինական կողմից հրետանու բավական ակտիվ աշխատանք»,- պատմել է Ռուսաստանի նախագահը Սգո եւ հիշատակի օրը Ալեքսանդրովյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի եւ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո:

«Ես հանձն չեմ առնում ասել, թե ով է իրականացնում: Կամ դա մշտական բանակն է, կամ ինչ-որ աջ ուժերի այսպես կոչված ռազմական խմբավորումները: Սակայն դա տեղի է ունենում»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ հարկավոր է հասնել նրան, որպեսզի ռազմական բոլոր գործողությունները դադարեցվեն: