Իսրայելցի զինվորականները Հորդանանի Արեւմտյան ափին երկու պաղեստինցու է սպանել: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Ավելի վաղ Հորդանանի արեւմտյան ափից առեւանգված դեռահասների որոնման աշխատանքների ընթացքում ձերբակալել էին 10 պաղեստինցու:
Այս պահին ձերբակալված պաղեստինցիների թիվը կազմում է 340, մեծամասամբ ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ են: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին իսրայելական զորքերի հետ բախումների ընթացքում զոհվել էր 15-ամյա պաղեստինցի դեռահաս:
Դրա հետ մեկտեղ Իսրայելւ վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շուտով անհերքելի ապացույցներ հրապարակել այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի պաղեստինցի իսլամիստները մասնակից են հրեական կրոնական դպրոցից երեք աշակերտների առեւանգմանը:
«Մենք կենտրոնացել ենք, որպեսզի հետ վերադարձնենք մեր առեւանգվածներին, գտնենք առեւանգողներին ու հարված հասցնենք կազմակերպությանը, որին նրանք պատկանում են: Մենք անհերքելի ապացույց ունենք, որ դա ՀԱՄԱՍ-ն է: Մենք դրանք եւ ուղեկցող տեղեկությունները կիսել ենք մի քանի երկրի հետ: Շուտով տեղեկությունը կհասարակայնացվի»,- նշել է Նեթանյահուն:
Իսրայելի բանակը Հորդանանի Արեւմտյան ափին երկու պաղեստինցու է սպանել

Հասանելի է
русский



























