Հնարավոր չէ Ուկրաինայում իրավիճակի մեղմացման հասնել առանց ռազմական գործողությունների դադարեցման, համընդհանուր հաշտության հաստատման եւ ուղղակի բանակցությունների, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեկ Լավրովն ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում:

«Առանց ռազմական գործողությունների դադարեցման եւ համընդհանուր, այլ ոչ թե ժամանակավոր հաշտության հաստատման, եւ որ կարեւորն է, ուղղակի բանակցությունների ուկրաինական իշխանությունների եւ նրանց միջեւ, որոնք իսկապես վերահսկում են իրավիճակն Ուկրաինայի հարավարեւելյան շրջաններում, հնարավոր չէ կարգավորել Ուկրաինայի ներքին ճգնաժամը»,- ասել է:

Կիեւը պետք է «հրաժարվի վերջնագիր ներկայացնելուց եւ իրավահավասար երկխոսության մեջ մտնի Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների հետ՝ իրական կարգավորման հասնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Բացի այդ, արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտ կապերը 2014թ.-ի ապրիլի 17-ին Ժնեւի հայտարարության հիման վրա Ուկրաինայի հարավ-արեւելքում  բռնության դադարեցման նպատակով միջազգային ջանքերի եւ ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզի» շրջանակներում: