Մեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսը ցանկանում է, որպեսզի երկիրը դուրս գա Եվրոպական միության կազմից: Այդ մասին հաղորդում է « The Guardian » թերթը:
Թերթի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ բրիտանացիների 48 տոկոսը հայտարարել է, որ դեմ կքվեարկեր Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմի մեջ մնալուն՝ անդամության արդի պայմանների պահպանության դեպքում:
Հարցվողների 37 տոկոսը հայտարարել է, որ չէր քվեարկեի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու օգտին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեիդ Քեմերոնը խոստացել է 2017թ.-ին հանրաքվե կազմակերպել ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ, եթե պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ.-ի խորհրդարանական ընտություններում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Բրիտանացիների 48 տոկոսը ցանկանում է, որպեսզի երկիրը դուրս գա ԵՄ կազմից

Հասանելի է
русскийՏեղադրություն




























