Օրենբուրգի մարզում հանքի պայթյունի հետեւանքով երկու հոգի զոհվել է, մեկը վիրավոր է, չորսի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են մարզի իրավապահ մարմիններում:

«Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Գայի հանքավայրում երեք հոգի տուժել է, երկուսը զոհվել են: Չորսի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»,- հայտնել է աղբյուրը: 200 աշխատակցի տարհանել են:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում հաղորդել են, որ տեխնոլոգիական պայթյունը տեղի է ունեցել «Գայի լեռնահարստացնող կոմբինատ» ԲԲԸ-ում(Հայկ Բժշկյանի անվան՝ խմբ.):

Գայի լեռնահարստացնող կոմբինատն Ուրալի լեռնահարստացնող խոշորագույն ձեռնարկություններից մեկն է, ներառվում է Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության կազմում:

Այս պահին հանքի աշխատանքները դադարեցվել են, աշխատողներին տարհանում են: