Ուկրաինայի արեւելքում ռուս-ուկրաինական պետական սահմանը կրակի վերահսկողության ներքո են վերցել: Այդ մասին ճեծազրույցի ընթացքում նշել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Վլադիմիր Չեպովոյը, հաղորդում է «ՈւՆՆ»-ը:

«Սահմանի վրա բոլոր անցակետերը, որով կարող է տեխնիկա անցնել, փակ են, իսկ մնացած ողջ տարածքը կրակի վերահսկողության ներքո է: Սա նշանակում է, որ սահմանը ողջ երկայնքով գնդակոծվում է»,- վստահեցրել է նա:

Չեպովոյը նաեւ նշել է, որ վերջին օրերի ընթացքում երկու կողմից որեւէ տեխնիկա սահմանը չի հատել: