Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով վերջ տալ Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիային:

«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակ ենք ուղղել այն մասին, որ հարկավոր է վերջ տալ ագրեսիային եւ որ Ուկրաինան պատրաստ  է խաղաղ բանակցությունների»,- լրագրողներին հայտնել է Լեոնիդ Կրավչուկը:

Նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ եթե այժմ Պուտինը վերջ տա ագրեսիային ընդդեմ Ուկրաինայի, ապա նա հնարավորություն կունենա պատմության մեջ մնալ որպես «լուսավոր անձավորություն»:Իր կողմից Լեոնիդ կուչման հայտարարել է, որ առանց Պուտինի ջանքերի հնարավոր չէ կարգավորել կոնֆլիկտն Ուկրաինայի արեւելքում:

Իր հերթին նախագահ Յուշչենկոն համարում է, որ Ռուսաստանն արդեն չհայտարարված պատերազմ է վարում ընդդեմ Ուկրաինայի:Նախկին նախագահները նշել են, որ Պուտինին ուղղված նամակը գրված է ռուսերեն եւ պատշաճ կերպով:

«Գրում ենք ռուսերեն, քանի Պուտինն ուկրաիներենին չի տիրապետում: Միգուցե ռուսերենով մեզ լսի»,- նշել է Կրավչուկը: