Իրանական զորքերը չեզոքացրել են քուրդ գրոհայինների խմբի՝ իրան-իրաքյան սահմանը հատելու միջոցով երկրի տարածք ներթափանցման փորձի ընթացքում: Այդ մասին հաղորդում է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:

«Ահաբեկիչների խումբը փորձել է հատել սահմանն ու ներթափանցել երկրի տարածք: Այնումենայնիվ, նրանց չի հաջողվել դա՝ շնորհիվ իրանցի զինծառայողների զգոնության»,- հայտարարել է գեներալ Փուրդաստանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆարս» գործակալությանը:

Գեներալը գործակալությանը չի տրամադրել տեղեկություններ սպանված գրոհայինների հստակ թվի մասին, սակայն հաղորդել է, որ նրանք բոլորը քրդական «Փեժաք» խմբավորման անդամներ էին:Նա նաեւ հավելել է, որ ծայրահեղականների խմբի մոտ մեծ քանակությամբ պայթուցիկներ են եղել, որոնք, հավանաբար, նախատեսված էին իրանական պետության տարածքում դիվերսիա իրականացնելու համար:

Իրանի հյուսիսում տեղակայված «Փեժաք» խմբավորումը անջատողական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության իրանկական ճյուղն է, որը մի քանի տասնամյակ պայքարում է Իրանի, Իրաքի եւ Թուրքիայի տարածքում անկախ քրդական պետության ստեղծման համար:

Թեհրանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին եւ Արեւմուտքի հատուկ ծառայություններին քուրդ անջատողականների աջակցության մեջ, որոնք գործում են Իրանի տարածքում: