Կայացել է հերթական եռակողմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջեւ, որի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակությունն Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եղանակների վերաբերյալ:
Օլանդն ու Մերկելը «կոչ են արել կոնֆլիկտի բոլոր կողմերին վերջ տալ ռազմական գործողություններին եւ խնդրել են Ռուսաստանի նախագահից աջակցել Ուկրաինայի ղեկավարության եւ երկրի արեւելքում ապստամբների միջեւ բանակցությունների վերականգնմանը», նշվում է Ֆրասնիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Ռուսաստանի նախագահի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «Պուտինն ընդհանուր առմամբ պաշտպանել է Պորոշենկոյի որոշումը խաղաղ կարգավորման ծրագիր իրականացնել: Սակայն Ուկրաինայի ղեկավարի մտադրությունները պետք է ամրագրվեն կրակի իրական դադարեցմամբ»:

Հասանելի է
русский



























