Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի զորքերի մտցմանն Իրաք, որտեղ վերջին ժամանակներում նկատվում է «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ակտիվության աճ:

«Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ընդդեմ ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջամտությանն Իրաքի ներքին գործերին»,- հայտարարությունը ներկայացնում է «Associated Press»-ը:

Իրանի հոգեւոր առաջնորդը վստահ է, «Իրաքում հիմնական կոնֆլիկտը զարգանում է նրանց միջեւ, ովքեր ձգտում են երկրի միացմանն ԱՄՆ-ի ճամբարին, եւ նրանց միջեւ, ովքեր ձգտում են Իրաքի անկախությանը»:

«ԱՄՆ-ը մտադիր է իշխանության բերել իր կույր հետեւորդներին»,- ընդգծել է Համենեին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նշենք, որ Իրանի կառավարությունն աջակցում է Իրաքի իշխանություններին եը բազմիցս հայտնել է պատրաստականության մասին օգնել հարեւանին ԻԼԻՀ-ի իսլամիստների դեմ պայքարում: