«Կիեւո-Պեչորյան մայրավանքի մոտ տեղի ունեցող պիկետի մասնակիցները Արսենալնայա մետրոյի մոտ վերադառնալիս ավերածությունների են ենթարկել Մազեպա 10 հասցեում գտնվող Ռուսաստանի Սբերբանկի մասնաճյուղը»,- հաղորդում է «Liga»-ն:

Շենքի վրա պայթուցիկ նյութեր են նետել: Կոտրել են պատուհանները: Ներս չեն մտել:

Ինչպես նշում է գործակալությունը, հունիսի 22-ին Կիեւում ռուսամետ ուժերը ծրագրում էին Ուսպենսկայա տաճարից երթ կազմակերպել դեպի Կիեւո-Պեչորյան մայրավանք: Ուսպենսկայա տաճարի մոտ հավաքվել էր ավելի քան 100 մարդ: Եւս հարյուր հոգի ուկրաինական դրոշներով պիկետավորել են մայրավանքի գլխավոր մուտքը: Մուտքը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Նախքան երթի կազմակերպումն արտաքին պիկետի մասնակիցներն շարժվել են Արսենալնայա մետրոյի