Երեւանի Արաբկիր վարչական շրջանում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը հնչել են կրակոցներ, երկու երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

Նրանց փոխանցմամբ՝ երիտասարդների վիճակը ծանր է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Դեպքը տեղի է ունեցել Գյուլբենկյան փողոցում ժամը 01:00-ի սահմաններում:

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ երիտասարդներից մեկը 30-35 տարեկան է, դեպքի վայրում եղել է նշանածի հետ: