Ինդոնեզիայում հասարակության ճնշման ներքո փակված «նացիստական» սրճարանը կրկին բացվելու է: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, Soldatenkaffee անվանումով սրճարանը (գերմաներենից թարգմանած նշանակում է «Զինվորական սրճարան») փակվել էր նախորդ տարի՝ հասարակության մեջ հակասական արձագանքների պատճառով:
Սրճարանի սեփականատեր Հենրի Մուլյանի խոսքով՝ ինքը նորից բացելու է սրճարանը, բայց այս անգամ ինտերիերում չի լինի ՍՍ-ի սվաստիկան եւ տարբերանշանը:
«Ի սկզբանե ես ասացի, որ դա «նացիստական» սրճարան չէ, այլ Երկրորդ աշխարհամարտի թեմաներով է»,-ասել է Մուլյանը՝ հավելելով, որ սրճարանում լինելու է ոչ միայն Հիտլերի, այլեւ Ուիլյամ Չերչիլի եւ ինդոնեզական հերոսների լուսանկարները, հաղորդում է «Ռոսբալտը»:





























