Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ավտովթարը հանգեցրել է երկու անծանոթ եղբայրների հանդիպմանը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Al Bawaba պորտալը:
Ամեն ինչ սկսվել էր Էր-Ռիադ եւ Մեդինա քաղաքները միացնող ճանապարհին երկու մեքենաների բախումից: Վթարին հետեւել է երկու վարորդների տաքարյուն վեճը: Դեպքի վայր շտապած ոստիկանները երկու տղամարդկանց փաստաթղթերը զննելուց հետո հետաքրքրվել են, թե ինչո՞ւ են այդպես դաժանորեն վիճում, եթե նրանք եղբայրներն են:
Պարզվել է, որ նրանք տարբեր ժամանակներում իրենց մայրերի հետ ամուսնացած միեւնույն հոր զավակներ են:
Նորահայտ եղբայրները հաշտվել են եւ որոշել այցելել հորը:





























