Ֆրանսիայում երեքշաբթի օրվանից սկսվում է ավիադիսպետչերների 6-օրյա գործադուլ, հայտնում է France Info-ն:
Գործադուլը, որը տեւելու է մինչեւ հունիսի 29-ը, համընկել է երկրի երկաթուղիների աշխատակիցների տասնօրյա բողոքների հետ, որն արդեն տրանսպորտային փոխադրումների ներքին եւ միջազգային աշխատանքի լուրջ խախտումների պատճառ է դարձել: France Info-ն պնդում է, որ տվյալ իրադարձությունը չի խանգարի նախատեսված թռիչքների 50%-ին, սակայն կարգավարներն իրենք նման ենթադրություններն անվանում են «համեստ գնահատական», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավիադիսպետչերների գործադուլի ընթացքում ուղեւորներին խորհուրդ են տալիս ավիաընկերությունների կայքերում ստուգել չվերթների ժամանակը, իսկ հնարավորության դեպքում` բացառել այդ ժամանկահատվածում Ֆրանսիա ուղեւորությունները:
Հինգշաբթի օրը 2400 ավիադիսպետչերներ քվեարկել են գործադուլ անցկացնելու օգտին, որն ուղղված է 2015 – 2019 թթ. ավիացիայի ֆինանավորումը կրճատելու դեմ: Նրանք անհանգստանում են, որ կրճատումը հանգեցնելու է բնագավառի արդիականացմանը եւ կդառնա Ֆրանսիայում դիսպետչերներների աշխատավարձերի չափի նվազման պատճառ:
Կառավարության առաջարկած միջոցները համաձայնեցվել են Եվրոպայի հանձնաժողովի ծրագրերի հետ, որը նախատեսում է Եվրոպայի օդային տարածքը բաժանել ֆունկցիոնալ բլոկների` գոյություն ունեցող տրասպորտային հոսքերին համապատասխան, անտեսելով ազգային սահմանները:





























