Չինացի պաշտոնյային աշխատանքից ազատել են լուսանկարի համար, որում ենթական նրան շալակած անցկացնում է ցեխաջրերի միջով:

Պարզվել է, որ Ցզյանսի նահանգից պետական աշխատողը, որն օգնում էր վարարած գետն ընկած երեք երեխաների որոնումներին, չէր ցանկացել թրջել իր կաշվե կոշիկները, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ղեկավարությունը որոշել է, որ նման արարքն անտեղի էր: Համացանցում տարածված լուսանկարները զայրացրել են Չինաստանի հասարակությանը: