ԱՄՆ-ից գնացած ուսանողը Գերմանիայի հարավի Տյուբինգեն քաղաքում էքսկուրսիայի ժամանակ մտել եւ չի կարողացել դուրս գալ հսկայական հեշտոցի տեսքով արձանի միջից, փոխանցում է The Telegragh-ը:
Դեպքը կատարվել է նախորդ ուրբաթ:
Հսկայական հեշտոցից նրան դուրս բերելու համար ներգրավվել են քաղաքի փրկարարական ծառայությունների 22 աշխատակցի: Նշվում է, որ փրկարարներին եւ հրշեջներին հաջողվել է դուրս բերել հետաքրքրասեր ուսանողին` չվնասելով թանկարժեք քանդակը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաջող փրկարարական գործողությունից հետո քաղաքապետը հայտարարել է, որ նույնիսկ ամենահամարձակ ֆանտազիաներում ինքը չէր կարող երեւակայել, թե ինչպես կարող էր նման բան կատարվել:
Քանդակի հեղինակն է պերուացի նկարիչ Ֆերնանդո դե լա Խարան: Վերոնայի կարմիր մարմարից պատրաստված եւ 32 տ կշռող քանդակը Տյուբինգենում տեղադրված է 2001 թ.-ից: Հեղինակի մտահղացմամբ` այն պատկերում է «աշխարհ տանող դարպասները»:





























