ՌԴ Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության նախագահ  Սերգեյ Միրոնովը առաջարկել է միջազգային պահուստային արժույթ ստեղծել` ԲՐԻԿՍ  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ)  երկրների  տնտեսությունների հիման վրա:

«Ստեղծել համաշխարհային պահուստային արժույթ եւ հաշվարկմանհամակարգ, որը կախված չի լինի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ֆինանսական համակարգից… Միանգամայն վստահ եմ, որ այդպիսի արժույթը պետք է միջազգային լինի եւ կախված չլինի առանձին պետությունից, ստեղծված լինի ԲՌՀՉՀ   երկրների տնտեսությունների հիման վրա», — ասել է Միրոնովը` Պետդումայի «Բաց տրիբունայի» նիստին:

Ըստ Միրոնովի` այդպիսի արժույթը «ավելի կայուն եւ պահանջված կլինի աշխարհում»:

Միրոնովը հայտարարել է նաեւ միջազգային վարկային կառույցներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնք ի զորու կլինեն կատարելու ԱՄՀ-ի գործառույթները:   Նա առաջարկում է ստեղծել նաեւ անկախ բորսային հարթակներ` միջազգային առեւտրի համար, դրանց շրջանակներում խուսափելով դոլարով հաշվարկներից: Միրոնովը որպես այլընտրանք առաջարկում է հաշվարկ կատարել ոսկով:

Այս բոլոր նախաձեռնությունները նա բացատրում է նրանով, որ Արեւմուտքի կողմից պատժամիջոցները կշարունակվեն, եւ պատասխան միջոցներ չկիրառելու դեպքում Արեւմուտքի ազդեցությունը կաճի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: